Infotun Network to support Ministry of Labor and Social Affairs (in Armenian)
COVID 19-ի առաջացրած խնդիրների պատճառով բնակչության մի ստվար զանգված սոցիալական բարդ կացության մեջ է հայտնվել։ Այս մարդկանց օգնելու համար ՀՀ կառավարությունը նախաձեռնել է սոցիալական աջակցության ծրագրեր։ Կառավարությունը փորձում է հնարավորինս իրազեկել քաղաքացիներին այս ծրագրերի մասին, այնուամենայնիվ քաղաքացիներին տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար հավելյալ օգնության կարիք կա։ ԵՀՀ-ն իր Ինֆոտների ցանցի և գործընկեր կազմակերպությունների հետ փորձում է օգնել հասարակությանը դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ Ինֆոտները, լինելով մարզերում տեղակայված ռեսուրս կենտրոններ, իրենց հնարավորությունները կօգտագործեն և կմիանան տեղեկատվություն տրամադրելու գործին։
Ինֆոտների հետ այսօրվա առցանց հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը ներկայացրեց նախարարության կողմից քաղաքացիներին տրվող աջակցության ծրագրերի առանձնահատկությունները, դիմելու պայմանները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
Մայիսի 11-ից մարզերում ապրող մեր քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստանում տեղակայված 10 Ինֆոտներից տեղեկանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցության ծրագրերի մասին, չնայած հարկ է նշել, որ մեր որոշ Ինֆոտները և մեր գործընկերները մինչ այդ էլ սկսել էին տրամադրել նման տեղեկատվություն։