We are small teams doing BIG things!
![Invitation to Political Art Award Ceremony (Armenian)](https://hkdepo.am/media/cache/news1/i/news/invitation-to-political-art-award-ceremony-dec-2017_moth.jpg)
Invitation to Political Art Award Ceremony (Armenian)
07 December, 2017, 02:17
Սիրով հրավիրում ենք Ձեզ «Մեդիալաբի» և «Ցեց» երգիծաթերթի կողմից նախաձեռնած «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությանը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին «Հոդված 3» ակումբում (Երևան, Թումանյան 26Ա):
Միջոցառման օրը հայտնի կդառնան «ՑԵՑ» քաղաքական արվեստի մրցույթի առաջին հաղթողները հետևյալ անվանակարգերում.
- Վիզուալ արվեստ (գեղանկարչություն, սթրիթ արթ, տեսանյութ, ծաղրանկարներ)
- Տեքստ (հրապարակախոսություն, սյունակ, վերլուծություն, արձակ, պոեզիա)
- Ակցիա, երաժշտություն և թատրոն (այդ թվում՝ փերֆորմանս և այլն)
Մրցույթին ներկայացվել է շուրջ 45 հայտ, որոնցից լավագույնները կստանան իրենց «Ցեցերը»:
Մրցանակաբաշխության նպատակն է մեծարել քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող արվեստագետներին, հասարակական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին: