Isabella Sargsyan Spoke about the Evolution and Challenges to Armenian CSOs (in Armenian)
ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող քաղաքացիական ակտիվիզմի խթանմանն ուղղված առցանց դասընթացի շրջանակում ներկայացնում է դասախոսություն Հայաստանում քաղաքացիական հասարակության էվոլյուցիայի և մարտահրավերների մասին։ Սահմանելով, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը՝ դասախոսությունն ընդգրկում է Հայաստանի սովետական շրջանից մինչ երրորդ հանրապետության, ապա նաև անցումային և հատկապես, 2008 թվականից հետո ծավալված քաղաքացիական շարժումների մասին հիշատակումները: Միաժամանակ նշվում է, որ սկսած 2018 թվականից՝ քաղաքացիական հասարակության համար սկսվել է բարդ շրջան՝ կապված մի շարք հանգամանքների հետ։ Միևնույն ժամանակ կարևորվում է քաղաքացիական հասարակության ակտորների՝ փոփոխություններ բերելուն ուղղված քայլերի շարունակականությունը՝ անկախ առկա քաղաքական հանգամանքներից։
Ամբողջական դասախոսությունը հասանելի է ստորև։