Mikayel Hovhannisian on EU-Armenia Relations (In Armenian)
Աղբյուր՝ Boon TV
ԵՀՀ ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը խոսում է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին՝ սկսած Հայաստանի անկախացումից։
Հայաստան-ԵՄ պաշտոնական հարաբերությունները սկսեցին զարգանալ շրջանակային համաձայնագրերի ձևաչափով: Նախևառաջ, ստորագրվեց Առաջին բազային շրջանակային համաձայնագիրը, որը սահմանում էր լայն թեմատիկ համագործակցության շրջանակ: Աստիճանաբար, հարաբերությունների խորացմանը զուգընթաց, անհրաժեշտություն առաջացավ ավելի խորը շրջանակ մշակելու, և Հայաստանը սկսեց բանակցել Եվրոասոցացման պայմանագրի շուրջ, որն ի վերջո այդպես էլ չստորագրվեց: Ասոցացման պայմանագրի փոխարեն ձևավորվեց նոր շրջանակային համաձայնագիր՝ «Ասոցացման համաձայնագիր – » սկզբունքով, որը չէր ներառել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը հակասող դրությոները: Նոր համաձայնագրին զուգահեռ կան նաև համագործակցությունն ամրապնդող այն գործընթացներ, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության համատեքստում, և քննարկվում է մարդկանց տեղաշարժը կարգավորող՝ վիզաների ազատականացման հարցը: