"Young people initiate and inform" project launched (Armenian)
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում սկսել է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի իրականացումը։
Նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների բարելավմանը, խթանել համայնքի նկատմամբ պատասխանատվության զգացումը, նախաձեռնողականությունը, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողությունները:
Նախագծի շրջանակներում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 9-10-րդ դասարանի աշակերտները կմասնակցեն շարադրությունների մրցույթի` գրելով իրենց համայնքում ցանկալի փոփոխությունների կամ նախաձեռնությունների մասին։ Երեխաներին իրենց հետաքրքրական և նորարար գաղափարներն առաջարկելու և շարադրելու հարցում կօգնեն ստեղծարար մտքերի, հանրային թղթակցության և այլ թեմաներով վարպետաց դասերը:
Մրցույթի արդյունքում անկախ ժյուրիի կողմից յուրաքանչյուր վարչական շրջանի համար կընտրվի եղած առաջարկներից մեկական լավագույն գաղափար, որոնց շուրջ կստեղծվեն իրականացնող խմբեր`դրանք կյանքի կոչելու համար: Նախագծի ավարտին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, յուրաքանչյուր վարչական շրջանում կիրականացվի մեկ գաղափար:
Նախագծի մասնակից երեխաները կմասնակցեն տարբեր բանավեճերի և մամլո ասուլիսների՝ քննարկելով համայնքայի զարգացման հիմնախնդիրները:
«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակներում գրված ամենահետաքրքրական շարարդրություններին մշտապես կկարողանաք հետևել MyNews.am կայքում, որը Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող հանրային թղթակցության հարթակ է:
Նախագիծը մեկնարկել է ս․թ․հեկտեմբերի 1-ին և իրականացվելու է ութ ամիսների ընթացքում։