Discussion in Ijevan on Law on Alternative military service to take place (Armenian)
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին ՀՀ օրենքի» վերաբերյալ քննարկմանը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը ՀՀ-ում օրենսդրական համապատասխան փոփոխությունների միջոցով խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը նպաստելու մեխանիզմների մասին:
Բանախոսը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն է:
Քննարկումը տեղի կունենա 2016 թ.-ի մարտի 9-ին՝ ժամը 12:00-ին, Իջևանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի գրասենյակում (հասցե՝ ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1 ):
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմել մինչև 2016 թ.-ի մարտի 4-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060478989 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ.-հասցեին: