Free Legal Consultation Possibilities for Serving in Army to be Researched (Armenian)
2016թ-ի փետրվարի 1-ից մեկնարկեց ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից իրականացվող ,,Անվճար իրավական օգնություն զինծառայողներին,, ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել զինծառայողների արդար դատաքննության և պաշտպանության իրավունքի մատչելիության ապահովմանը: Վերջին ժամանակներս Սյունիքի մարզի դատարաններում իրականացվել են փոքրիկ նախնական ուսումնասիրություններ, որոնք վկայում են, որ առկա են հիմնխնդիրներ՝ զինծառայողների անվճար իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքի լիակատար իրագործման համար:
Ծրագիրը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող դատական նիստերի մոնիտորինգի միջոցով բացահայտել զինծառայողների դատական պաշտպանության հիմնախնդիրը և հանրային իրազեկման, շահերի պաշտպանության մեխանիզմների միջոցով խնդիրը դարձնել հանրային քննարկման թեմա և առաջարկել լուծումներ:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում զգալիորեն շատ են ժամկետային զինծառայողներին վերաբերվող գործերը: Օրինակ, ըստ datalex.am կայքի, 2015թ մարտ-մայիս ընկած ժամանակահատվածում Գորիսում նշանակված 64 դատական գործերից 46-ը / 71%/ վերաբերվում է ժամկետային զինծառայողներին /18-20 տարեկան տղաներ/ առաջադրված մեղադրանքների:
Տվյալ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա իրականացնել մոնիտորինգ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում ընթացող ժամկետային զինծառայողների վերաբերող դատական նիստերի վերաբերյալ և պարզել, բացահայտել զինվորականներին տրամադրվող անվճար պաշտպանության արդյունավետությունը: Ծրագիրը հնարավորություն կտա պատրաստել համապատասխան զեկույց ՝ բարձրաձայնել խնդիրը ՀՀ-ի պետական ատյաններում, առաջարկել լուծումներ:
Նախատեսված է նաև անվճար իրավաբանական խորհրդատվության կարիք ունեցող զինծառայողներին տրամադրել համապատասխան աջակցություն, անհրաժեշտության դեպքում իրականացնել շահերի պաշտպանություն՝ Սյունիքի մարզում ընթացող դատական գործերում, նրանց տրամադրելով փորձառու փաստաբանի ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում ՀԿ-ի կամավորականներ հանդիսացող 11 երիտասարդ ուսանողներ կիրականացնեն մոնիթորինգներ Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների դատարաններում:
Սկզբնաղբյուրն այստեղ: