Դոնորագրում` «Երիտասարդությունը հանուն մարդկության» խորագրով քաղաքացիական ակցիա
«Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ
և
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»
բարեգործական հիմնադրամ
ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվող «Կոալիցիոն շինարարություն և կազմակերպում» ուսուցողական դասընթացի շրջանակներում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն`«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպում է «Երիտասարդությունը հանուն մարդկության» խորագրով քաղաքացիական ակցիա, որի նպատակն է իրականացնել ոսկրածուծի կամավորների դոնորագրում` լեյկեմիայով և արյան այլ չարորակ հիվանդություններով հիվանդ մարդկանց օգնելու և կյանքի հույս տալու համար:
Ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր արյան քաղցկեղով հիվանդներին օգնելու և նրանց կյանքը փրկելու ցանկություն ունեն և գիտակցում են դրա կարևորությունը: Դոնորագրումն անվնաս, անցավ գործընթաց է և հաշված րոպեներ է տևում:
Դոնորագրումը տեղի է ունենալու փետրվարի 27-ին`ժամը 12:00-ին, Էրեբունի հյուրանոցում (Երևան`Վազգեն Սարգսյան 26/4):
Մասնակցելու Ձեր ցանկության մասին կարող եք տեղեկացնել մինչև փետրվարի 25-ը՝ զանգահարելով 096-28-47-66 կամ 091-47-45-98 հեռ. համարներով:
Մասնակիցների թիվը սահմանափակ է: