International experience in Reforms of LG (Armenian)
Սույն թվականի փետրվարի 19-ին, ժամը 10:30, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում են Ձեզ «Միջազգային փորձը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներում. ապակենտրոնացում և խոշորացում» թեմայով ճեպազրուցի, որը տեղի կունենա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (նախկին Ինտերնյուս), հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ:
Բանախոսներ՝
Վահան Մովսիսյան, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ,
Պավել Սվիանևիչ, Վարշավայի համալսարանի տեղական ինքնակառավարման քաղաքականության և զարգացման բաժնի ղեկավար,Եվրոպայի խորհրդի ֆինանսական և տարածքային հարցերով փորձագետ,
Էնթընի Լեվիտաս, Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս, միջկառավարական ֆինանսական հարցերով փորձագետ:
Բանախոսները կներկայացնեն խոշորացման համատեքստում հանրային մասնակցության ու խոշորացված համայնքներում ֆինանսական միջոցների և ծրագրերի համաչափ բաշխման միջազգային փորձը: Փորձագետների մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել կից փաստաթղթում:
Ճեպազրույցն իրականացվում է «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է` բարձրացնել հանրային մասնակցությանաստիճանն ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում:
Միջոցառումը կազմակերպվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի հետ համագործակցությամբ:
«ՀաՄաՏեղ» ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերիզարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիահամագործակցություն հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետ համատեղ ու ֆինանսավորվում էՄիացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: