Discussion: Problems of implementation of policy on drug-addicted people
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է Ձեզ մասնակցելու "Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում: Հիմնական թերությունների վերհանումը և բարեփոխումների անհրաժեշտությունը" թեմայով քննարկմանը:
Քննարկմանը հրավիրված են իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ին, Կոնգրես Հյուրանոցի Բոլլ Ռում սրահում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1):
Միջոցառումն իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Կից կարող եք տեսնել քննարկման օրակարգը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 322 4 22 68 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ փոստին:
Կոնտակտային անձ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Նարինե Եգանյան
http://hcav.am/events/20-02-2016-01-2/
Օրակարգը կարող եք գտնել այստեղ: