We are small teams doing BIG things!
Research On Collecting NGO Data in Northern Regions of Armenia
13 January, 2017, 03:33
Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի Քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ
ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացնում է Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի ՔՀԿ-ների քարտեզագրում, ինչը ենթադրում է գործող ՔՀԿ-ների տվյալների թարմացում և նորաստեղծ կառույցների/խմբերի/ տեղեկատվության ներառում ՔՀԿ բազայի մեջ:
Քարտեզագրմանը մասնակցելը չի ենթադրում ներգրավում ծրագրում կամ որևէ պարտավորվածություն:
Քարտեզագրման արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը առցանց տարբերակով հասանելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերին:
Այն կառույցները, որոնք հայտ են լրացրել և արդեն իսկ ներգրավվել են ծրագրում, չպետք է լրացնեն այս հարցաթերթը, քանի որ իրենց մասին տեղեկատվությունը արդեն իսկ առկա է բազայում:
Խրախուսվում է տարածելը հյուսիսային մարզերի այլ/ծանոթ ՔՀԿ-ների շրջանում:
Լրացնելու համար հետևել հղմանը