NGOs Are Allowed To Execute Entrepreneurial Activities (Armenian)
Աղբյուրը՝ www.news.am
Հասարակական կազմակերպությունները հնարավորություն կստանան զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
«Այս նախագիծը Կառավարության կողմից ամենաշատ քննարկվածներից մեկն է, բազմաթիվ քննարկումներ են եղել հայաստանյան հասարակական կազմակերպությունների, խորհրդարանական խմբակցություններից, արտախորհրդարանական ուժերի, միջազգային կազմակերպությունների հետ: Այս նախագծի սկզբունքը մեկն է՝ անհարկի չմիջամտել ՀԿ-ների գործունեությանը, սակայն ձեռքը պահել զարկերակին, երբ անհրաժեշտ է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ նախագծի ընդունումից հետո հասարակական կազմակերպություններին կարող են անդամագրվել եւ իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք: