We are small teams doing BIG things!
Road construction works are completed in Vanadzor-2017 (Armenian)
13 November, 2017, 07:36
Ի՞նչ կարծիք ունեն վանաձորցիները կատարված աշխատանքների մասին
Մի քանի օր է, Վանաձորում ավարտվել են հիմնական ճանապարհաշինական աշխատանքները: Ներկայումս ընթացքի մեջ են միայն Հալաբյան կամրջի վերակառուցման աշխատանքները, որն իրականացվում է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության պատվերով: Կամրջի հիմնանորոգման համար կծախսվի մոտ 72 մլն դրամ:
Համայնքային բյուջեից քաղաքի փողոցների փոսային նորոգման համար հատկացումըկազմում է 93.5 մլն դրամ:
Կառավարության կողմից Լոռու մարզպետարանին հրատապ ծրագրերի իրականացմանհամար հատկացվող գումարից այս տարի Վանաձորի փողոցների համար տրամադրվել է100 մլն դրամ:
Եվս 195 մլն դրամի չափով ծախսվեց կառավարության կողմից հատկացված միջոցներից՝ սեպտեմբերից մեկնարկած լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների համար: Այն իրականացրեցին «Ճանապարհ» ՓԲԸ-ն, «Շինպլյուս», «Վառմաշ» և «Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:
Մասնակի կամ կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին քաղաքի մի շուրջ 2 տասնյակ փողոցներում:
Տիգրան Մեծ փողոց |
Ա. Ջանազյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ կատարվել է 32.500մ2տարածքաչափով ասֆալտապատման և 10.000 մ2փոսային նորոգման աշխատանքներ:
«Բարեկարգված ճանապարհների ցանկում են դեպի ինֆեկցիոն հիվանդանոց տանող, թիվ 10 դպրոցիհարակից ճանապարհները, Տպագրիչների փողոցը, Դիմաց թաղամասի մի շարք փողոցներ...Հիմնական շեշտը դրվել է առավել բանուկ փողոցների բարեկարգման վրա»,- նշեց Ա. Ջանազյանը:
Ճանապարհաշինական աշխատանքների ավարտից հետո ոլորտը ներկայացնող մասնագետներից կազմված աշխատանքային խումբը շրջել է քաղաքում, ուսումնասիրել կատարված աշխատանքները:
Ա. Ջանազյանի խոսքով՝ արձանագրել են որոշակի թերութւններ, ճանապարհաշինական ընկերություններին տրվել են այդ թերությունները վերացնելու հանձնարարականներ:
Ինֆոգրաֆիկա |
Նշենք, որ ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող «Վանաձոր Ինֆոտուն» ու «ՀաՄաՏեղ»ծրագերի շրջանակներումանցկացված հարցման ընթացքումՎանաձորի կարևորագույն խնդիրների թեժ տասնյակում ճանապարհների անբարեկարգ վիճակն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Հարցումն իրականացվել էր այս տարվա օգոստոսին, երբ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները Վանաձորում դեռևս չէին մեկնարկել:
Այժմ, երբ դրանք ավարտված են, փոքրիկ հարցախույզ իրականացրինք վանաձորցիների շրջանում, պարզելու համար նրանց տեսակետները կատարված աշխատանքների ու քաղաքի փողոցների ներկա վիճակի մասին:
Թթու ջրի հարակից փողոց |
Համեմատական կատարելով նախկինի հետ, վարորդները հիմնականում նշում էին, որ բավականին դրական տեղաշարժեր կան:
Լավ կլինի, որ քաղաքապետարանն ուշադրություն դարձնի ոչ միայն կենտրոնական, այլև երկրորդական փողոցներին ու մայթերին. ասում էին անցորդները, մատնանշելով, դեռևս նորոգման ենթակա բազմաթիվ փողոցներ կան:
Ակնհայտ դրական փոփոխությունների մասին խոսելով հանդերձ վանաձորցիները ակնկալում էին, որ դրանք շարունակական կլինեն, իսկ կատարված աշխատանքների որակը թույլ կտա փոքրիշատե բարեկարգ ճանապարհներով երթևեկելու հաճույքը վայելել երկար:
Մեդիագրագիտության դասընթաց |
Նյութը պատրաստվել է ՀԿ կենտրոնի «Վանաձոր Ինֆոտուն» ծրագրի կողմից իրականացվող«Մեդիագրագիտության»դասընթացի շրջանակներում: Դասընթացի մասնակիցների աշխատանքները համակարգել է լրագրող-սեմինարավար Գայանե Սարգսյանը:
Հղում՝ http://vanadzorinfotun.blogspot.am/2017/11/blog-post_89.html
Հղում՝ http://vanadzorinfotun.blogspot.am/2017/11/blog-post_89.html