Open Letter from Mira Antonyan
Աղբյուրը` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=874851772976653&id=100013555148773
Հարգելի գործընկերներ
Այս օրերին ավելի քան կարևոր է մեր բարձր ինքնակազմակերպվածությունը։
Այս պահին երեխաների և ընտանիքների հիմնախնդիրներով զբաղվող առաջամարտիկ 9 կազմակերպություններ հանդես են եկել շատ կարևոր նախաձեռնությամբ․ նրանք որոշել են համադրել իրենց կողմից աջակցություն ստացող ընտանիքների ցանկերը այնպես, որ վերածածկեր չլինեն և կարիքի մեջ գտնվող որևէ ընտանիք դուրս չմնա ուշադրությունից։
Սա բարձր ինքնակազմակրեպվածության և մասնագիտական պատասխանատվության հրաշալի նախաձեռնություն է։
Ստորև թույլ տվեք թվարկել այդ կազմակերպություններին՝
1. ՍՈՍ մանկական գյուղեր, հայկական բարեգործական հիմնադրամ
2. Վորլդ վիժն-Հայաստան
3. Կարիտաս-Հայաստան
4. Մանկական զարգացման հիմնադրամ
5. Հայ օգնության ֆոնդ
6. Բարի մամա
7. Հայ մայրեր
8. ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամ
9. Արևամանուկ
Յուրաքանչյուր մարզում առանձնացված է համակարգող, ով հանձն է առել համադրել ցանկերը և համադրած տվյալներով կիսվել մասնակից կազմակերպությունների, ինչպես նաև ԱՍՀՆ –ի հետ։
Միացեք այս նախաձեռնությանը, այն թույլ կտա
• Արդյունավետ ու հասցեական բաշխել մեր աջակցությունը
• Բացառել վերածածկերը և ներառել դուրսմղվածներին
• Թույլ չտալ, որ խորանա կախվածությունը օգնություններից կամ զարգանան մանիպուլյատիվ վարքաձևերն ու անցանկալի այլ երևույթները։
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ տարածել։