Public survey in Goris by Goris Press Club (in Armenian)
16 August, 2016, 10:06
Հարգելի գործընկերներ Բաց hասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում Գորիսի մամուլի ակումբի նախաձեռնող խումբը սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն՝ «Ինչ առաջարկություններ կան «Գորիս» ՔՀԿ-ի նախկին տարածքը վերակազմակերպելու համար» թեմայով: Բնակիչները հարցմանը մասնակցել են ոչ միայն հարցաթերթիկներով, այլև հնարավորություն են ունեցել մասնակցելու հարցմանը օնլայն:
Հարցմանը մասնակցել է 1423 մարդ, տարիքային շեմը` 18-75 տարեկան: Հարցվողների 38%-ը տեղյակ էր, որ «Գորիս» ՔՀԿ-ն պետք է տեղափոխեն քաղաքից դուրս:
Հարցմանը մասնակցած բնակիչների 38.25%-ը նշել է, որ այդ տարածքում ցանկանում են կառուցվի որևէ գործարան` այսինքն նոր աշխատատեղի հնարավորություն ստեղծվի /պահածոների գործարան կամ կարի, կոշիկի արտադրամաս/:
18%-ը կցանկանար, որ կառուցվեր ժամանցի վայր /զբոսայգի, խաղահրապարակ,առևտրի կենտրոն/:
Թե ինչ այլ տարբերակներ են առաջարկել մեր համաքաղաքացիները, ինչպես նաև հարցման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ 2009թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարության՝ Կապանում կայացած արտագնա նիստը ընդունեց որոշում` «Գորիս» քրեակատարողական հիմնարկը Գորիս քաղաքից տեղափոխելու մասին:
New opportunity «Capacity development grants for civil society and media organisations within ProElect project» added. See More
New opportunity «Granting Opportunity from Open Government Partnership (OGP) for CSOs from Armenia, Georgia, Moldova, and Ukraine» added. See More
New news «Gevorg Ter-Gabrielyan on Criminal Subculture (in Armenian)» added. See More
New opportunity «Training Invitation by Eurasia Partnership Foundation: How can Civil Society Organizations work with International Organizations (in Armenian)» added. See More
New opportunity «Training Invitation by Eurasia Partnership Foundation: Principles of Fundraising (in Armenian)» added. See More
New news «Gevorg Ter-Gabrielyan on Fantasy Literature (in Armenian)» added. See More
New news «Isabella Sargsyan on Non-Governmental NGOs (in Armenian)» added. See More