PYD Tool Has Been Launched by YCCD Within DATA Program
Աղբյուրը՝ https://yccd.am/
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում` հոկտեմբերի 27-29-ին, ծրագիրն իրականացնող կոնսորցիումը առաջին անգամ Հայաստանում գործարկեց Երիտասարդների պոզիտիվ զարգացման (ԵՊԶ) մոտեցումների հիման վրա մշակված Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքը (Youth Programing Assessment Tool Kit)։ Այն օգնում է երիտասարդական կազմակերպություններին չափել ծրագրերի իրականացման արդյունավետությունը և բացահայտել բացերը։
Երիտասարդության պոզիտիվ զարգացումը (ԵՊԶ) երիտասարդներին ու նրանց ընտանիքներին ներգրավում է համայնքների և կառավարությունների հետ երիտասարդության ներուժն իրացնելու գործընթացում։ Երիտասարդական ծրագրերը վկայում են, որ բավարար գիտելիքներ, հմտություններ և աջակցություն ստանալով՝ երիտասարդները կարող են բարելավել իրենց առողջական վիճակը, հասնել կրթական ու տնտեսական հաջողությունների, ինչպես նաև ներգրավվել և նշանակալի ներդրում ունենալ համայնքային զարգացման մեջ:
ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն գործիքի միջոցով պատրաստվում է ակտիվորեն գնահատումներ իրականացնել տեղի հասարակական կազմակերպությունների շրջանում։
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոնի, Բուն TV հիմնադրամի, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ-ի համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։
Ամբողջական ինֆորմացիան հասանելի է այստեղ՝ https://yccd.am/