RA National Assembly adopted the law "On Civil Society Organizations" (Armenian)
Աղբյուրը՝ www.parliament.am
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ քառօրյա նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես՝
1. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն,այդ նպատակով տնօրինել իր գույքը եւ գործունեության արդյունքները,ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:
Նոր օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ: