Round-table on Accessibility of Hotels, Business-centers (Armenian)
ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների «Անկախ կյանքի հայկական ցանցի» հետ միասին Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում 2015թ. դեկտեմբերի 9-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր «Հյուրանոցային համալիրների, հանգստյան տների ու բիզնես-կենտրոնների ֆիզիկական մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով Կլոր սեղան։
Քննարկմանը, որը վարում էր Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը, «Հյուրանոցների մատչելիության խնդրում գրանցված առաջընթացը եւ ներկայիս վիճակը» զեկուցումով հանդես եկավ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ Վերջինս ոչ միայն ներկայացրեց մեր երկրում հյուրընկալության ոլորտում հաշմանդամների համար խիստ անհյուրընկալ իրավիճակը, այլ նաեւ հանդես եկավ ոլորտը բարեփոխելու կոնկրետ առաջարկներով։
Կլոր սեղանի ժամանակ քննարկվեց հյուրանոցների մատչելիության հարցը մարդու իրավունքների տեսանկյունից, որտեղ ելույթներով հանդես եկան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի պետ Արամանուշ Պատրիկյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Կլոր սեղանի ժամանակ ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անունից հրապարակվեցին Հայաստանում գործող հյուրանոցներին, հանգստյան տներին, բիզնես-կենտրոններին եւ հյուրընկալության ոլորտի այլ հաստատություններին հասցեագրված ուղերձ եւ ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակ:
Աղբյուրը կգտնեք այստեղ: