The Government starts regional visits (Armenian)
http://www.ogp.am/hy/news/item/2016/04/22/regions/
Ապրիլի 26-28-ը, քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է կազմակերպել մարզային հանդիպումներ՝ ԲԿԳ նախաձեռնության, ինչպես նաև 3-րդ գործողությունների ծրագրի մշակման գործընթացի վերաբերյալ:
2016 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում նաև հայտարարվեց ԲԿԳ երրորդ Գործողությունների ծրագրի նախագծման մեկնարկի մասին: ԲԿԳ Գործողությունների ծրագրերը կազմվում են երկու տարվա համար, որի մեջ ներառվում են բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ գործողություններ:
Գործողությունների ծրագրի նախագծման բոլոր փուլերում Կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափն է աշխատում. բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները հնարավորություն ունեն ԲԿԳ սկզբունքներից բխող կոնկրետ առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ դրանք Գործողությունների ծրագրում ներառելու համար:
Մարզային հանդիպումների նպատակն է նախևառաջ մարզային ՀԿ-ին և ակտիվ քաղաքացիներին իրազեկել Բաց կառավարաման գործընկերության նախաձեռնության հայաստանյան գործընթացների մասին, նաև ներգրավել դրանց ԲԿԳ Գործողությունների երրոսրդ ծրագրի մշակման գործընթացում:
Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.
Քաղաք |
Օր, ամիս |
Ժամ |
Վայր, հասցե |
Կոնտակտային անձ |
Գյումրի |
Ապրիլի 26 |
11:00 - 12:30 |
Օրհուս կենտրոն, ք. Գյումրի, Գարեգին Նժդեհ 12ա |
Պետրոսյան Գևորգ 093 71 45 33 |
Վանաձոր |
Ապրիլի 26 |
14:30 - 16:00 |
Մարզպետարանի շենք |
Պերճ Բոջուկյան 055 55 00 37 |
Դիլիջան |
Ապրիլի 26 |
17:00 - 18:00 |
Քաղաքապետարանի շենք |
Ալբերտ Հարոյան 094 76 35 94 |
Արմավիր |
Ապրիլի 27 |
10:00 - 11:30 |
Արմավիրի զարգացման կենտրոն, ք. Արմավիր, Շահումյան 68ա |
Նաիրա Առաքելյան 094 50 20 39 |
Գորիս |
Ապրիլի 28 |
14:00- 15:30 |
Քաղաքապետարանի շենք |
Մելադա Հարությունյան 096 09 08 95 |
Մասնակցության համար կարող եք կապվել աղյուսակում ներկայացված համակարգողների հետ:
.