The Regulation of Armenian CSOs anti curroption coalition has been approved and board has been elected. Iravaban.net (Armenian)
http://iravaban.net/127266.html#ad-image-0
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի երկրորդ համաժողովի երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր կոալիցիայի ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա անելիքների քննարկմանը: Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը անդամներին ներկայացրեց կանոնակարգը և դրվեց քվերակության: Այն հաստատվեց միաձայն քվերակությամբ: Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի նորաստեղծ կառավարման խորհուրդ ընտրելու մասին: Նախապես համաձայնեցվածությամբ, որոշվել է, որ խորհուրդը բաղկացած է լինելու 15 անդամ-կազմակերպությունից՝ Հայաստանի մարզերում գործող 4 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, 3 բիզնես ոլորտի կազմակերպություններից, մեկ՝ ՏՏ ոլորտի կազմակերպությունից, 6՝ հանրապետական նշանակություն ունեցող և երևանյան կազմակերպություններից: Այնուհետև ներկայացվեցին խորհրդի անդամների թեկնածությունները և քվերակությամբ ընտրվեց Կոալիցիայի կառավարման խորհուրդը: Այսպիսով, Կոալիցիայի կառավարման խորհուրդը բաղկացած է. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն, «Արմքոմեդի» մշակութային ՀԿ, «Հայաստանի Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա, Գործատուների Հանրապետական միություն, Հայաստանի համայնքների միություն, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ, «ԼոգոՍ» ԲՀԿ (Շիրակ), «Լոռեցիների միավորում» ԲՀԿ (Լոռի), «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» (Սյունիք), «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» (Գեղարքունիք): Տես նաև՝ Կոռուպցիան՝ սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մատնանշում է խնդիրներն ու առաջարկում լուծումներ Իրավաբան.net
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/127266.html
© iravaban.net կայք