"Women for Nature" project in Urtsadzor (Armenian)
Աղբյուր՝ www.facebook.com
Մարտի 10-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն հայաստանյան գրասենյակի (ԵԱՀԿ) աջակցությամբ մեկնարկեց «Կանայք հանուն բնության» ծրագիրը Ուրցաձոր, համայնքում: Ծրագրի նպատակն է համայնքում ձևավորել Կանայք հանուն բնության խմբեր՝ մասնակիցներին հնարավորություն տալով ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բնական ռեսուրսների կայուն օգտագործման վրա հիմնված եկամտի նոր աղբյուրների ձևավորմանը:
Նախագծի շահառուները կմասնակցեն էկո-տուրիզմի, տնայնագործական արտադրանքի մարքեթինգի և փոքր ձեռնարկատիրությունների կայուն կառավարման դասընթացների, որոնք մշակվել են FPWC և Կանաչ արահետ ՀԿ փորձագետների կողմից:Որպես կարողությունների զարգացման ծրագրի գործնական հատված, կանայք կայցելեն նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Նախագծի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: