"After Genocide" International Conference And Exhibition "Mapping Identity: Figures, Borders And Nations" (Armenian)
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող «Քարտեզագրելով ինքնությունը․ անձինք, սահմաններն ու ազգերը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը, որին կհաջորդի նաև համաժողովիմեկնարկն ազդարարող ընդունելություն ՀԲԸՄ Հայաստանի ետնաբակում:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2փ.):
ՀԲԸՄ Հայաստանի, «Women in War» կազմակերպության (Փարիզ), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Դվվ Ինթերնեյշնլ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի համատեղ կազմակերպած համաժողովը համախմբելու էաշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 50 բանախոսի՝ քննարկելու ցեղասպանության անձնական, քաղաքական և սոցիալական հետևանքների գենդերային բնույթը։
Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 17, 18, 19-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Կից ուղարկում ենք համաժովի ծրագիրը և ազդագրերը:
Համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել այստեղ: Համաժողովին կարող եք հետևել նաև ուղիղ կապի միջոցով (livestream)՝ www.agbu.am կայքում:
Հարգանքներով՝
ՀԲԸՄ Հայաստան