"Building Resilient Communities" Creative Work Competition
Ստեղծագործական մրցույթ՝ «Կառուցենք դիմակայուն համայնքներ»
«ՕքսԵՋեն» հիմնադրամը Օքսֆամ կազմակերպության հետ համատեղ հայտարարում են ստեղծագործական մրցույթ՝ «Կառուցենք դիմակայուն համայնքներ» խորագրով:
Մրցույթն իրականցվում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակներում:
Մեր անվանակարգերն են.
- Բլոգային նյութ /հրապարակում/
- Լուսանկարչական աշխատանք /լուսանկար, ֆոտոռեպորտաժ/
- Նկարչական աշխատանք /գեղանկար, ջրաներկ, գրաֆիկա և այլն/
- Նորարական մոտեցում /ինֆոգրաֆիկա, տեսանյութ և այլն/
- Իմ համայնքը դիմակայուն է
- Բնական վտանգներ. մարդկային պատմություններ
- Վտանգները կենցաղում
- Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ տարիքային խմբի ներկայացուցիչները՝ ՀՀ ամբողջ տարածքից. մինչև 17 տարեկան պատանիներ և 18 տարեկանից բարձր անձնիք
- Բլոգային նյութերը կարող են ներկայացվել և՛ առցանց տեղադրված, և՛ էլեկտրոնային տարբերակով:
- Նկարչական աշխատանքի դեպքում ներկայացնել պատճենապատկերը, անհրաժեշտության դեպքում տրամադրել բնօրինակը:
- Ծավալուն նյութերի դեպքում այն կարող եք մեզ փոխանցել խտասկավառակի միջոցով կամ ուղարկել Google drive-ի, Drop box-ի կամ էլելտրոնային այլ միջոցներով:
- Լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով, լինեն բարձր որակի:
Նյութերի ներկայացման վերջնաժամկետը.
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը՝ դեկտեմբերի 7-ին:
Այլ տեղեկատվություն.
Ժյուրիի անդամների մասին տեղեկատվությունը կհանրայնացվի միայն մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո` մրցույթի անաչառության և թափանցիկության սկզբունքների համաձայն:
Յուրաքանչյուր անվանակարգում կլինեն երկու մրցանակային տեղեր՝ մինչև 17 և 18-ից բարձր տարիքային խմբերի համար: Հաղթողները կստանան մրցանակային պարգևներ:
Տրամադրված նյութերից նախապատվություն կտրվեն հատկապես այն աշխատանքներին, ովքեր առավել լավ կբացահայտեն թեման, կլինեն կրեատիվ և նորարար:
Մրցույթին մասնակցած բոլոր նյութերը մրցույթի ընթացքում և դրա շրջանակներից դուրս կարող են օգտագործվել «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝ հղում տալով հեղինակին:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով` [email protected]. am հասցեին` նամակի վերնագրում նշելով՝ ՕքսԵՋեն. «Կառուցենք դիմակայուն համայնքներ» մրցույթ, իսկ բնօրինակի դեպքում այն ներկայացնել՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամ, Երևան, Դավիթ Անհաղթ փ., 23 շենք, թիվ 19 հասցեով: Հարցերի դեպքում զանգահարել՝ 043 401 304 հեռախոսահամարով:
Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագիրն իրականացվում է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համագործակցաբար: Ծրագրի գործընկերներն են «Լոռէ» փրկարարական ջոկատ ՀԿ-ն և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից:
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել համայնքների և համապատասխան կառավարական կառույցների ունակությունը դիմակայել բնական վտանգներին: Տեղական մակարդակում այն իրականացվելու է Տավուշի մարզի 16 գյուղական և 2 քաղաքային համայնքներում: