«Companion Map Armenia» Program
Սիրով տեղեկացնում ենք, որ մենք՝ «Բազմազանություն» ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում Կազմակերպությունը ստեղծում է «provodnik.online» հավելվածի հայաստանյան տարբերակը։
«Պրովոդնիկն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց մատչելիության մակարդակի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Քարտեզում վայրերի մատչելիության տեղորոշումը իրականացվում է հավելվածը ներբեռնող և օգտագործող անձանց կողմից թողնված կարծիքների ու գնահատականների միջոցով (մատչելի է, մատչելի չէ, կիսով չափ է մատչելի և այլն)։
Շուտով հավելվածը կանցնի թեստավորման գործընթաց, որից հետո կգործարկվի, որի համար Կազմակերպությանն անհրաժեշտ է տեղեկատվություն և աջակցություն համարելու ու հստակորեն տեղորոշելու բոլոր վայրերն ու տարածքները։ Ի սկզբանե պլանավորում ենք տեղորոշել Երևանն ու Վանաձորը, որի համար հրավիրում ենք համագործակցության։
Կազմակերպությանն անհրաժեշտ է տեղեկատվություն Հայաստանում գտնվող կառույցների, շինությունների և բոլոր այն վայրերի վերաբերյալ, որոնց մատչելիության մասին դուք ունեք հստակ կամ նույնիսկ մոտավոր և/կամ վիճակագրական տեղեկատվություն։
Մասնավորապես խնդրում ենք տրամադրել ձեզ հասանելի հետևյալ տեղեկատվությունը կառույցների վերաբերյալ․
- Թեքահարթակի առկայություն,
- Վերելակի առկայություն և մատչելիություն,
- Մատչելի զուգարանի առկայություն,
- Արդյոք դռների լայնությունը բավարար է շարժասայլակի ելումուտի համար,
- Հետիոտնային անցումների մատչելիություն,
- Շարժասանդուխքի առկայություն և մատչելիություն,
- Տեղափոխման հարմարավետություն,
- Սահմանափակող կառույցներ (սյուններ, հատուկ ծածկույթ և այլն),
- Տեսաձայնային ու ձայնային ազդակակիրների առկայություն,
- Վերակառուցման ենթակա կամ վատթար վիճակում գտնվող կառույցներ և հաստատություններ,
- Ինչպես նաև նախարարության տրամադրության տակ գտնվող այլ տեղեկատվություն։
Մյուս կողմից, եթե չեք տիրապետում նման տեղեկատվության, բայց ցանկանում եք ներգրավել քարտեզի իրականացման աշխատանքներին և ունենալ ներդրում, նույնիսկ կամավորական ներուժի միջոցով, ապա խնդրում ենք պատասխան նամակով ներկայացրեք Ձեր տեսակետը։
Շուտով պլանավորում ենք իրականացնել տեղեկատվական հանդիպում, որի շրջանակներում կներկայացնենք նաև կամավորների հավաքագրման մեր պլանները, որոնք կաջակցեն ծրագրի արդյունավետությանը։