"Critical-analytical journalism" training
Աղբյուրը՝ ampop.am/
«Ամփոփ Մեդիան» իր գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ նախատեսում է կազմակերպել եռօրյա դասընթաց այն անձանց համար, ովքեր մասնագիտացած են սոցիալ-տնտեսական, առողջապահական կամ կրթական ոլորտներում, ունեն քննադատական մտածողություն և հետաքրքրված են հրապարակախոսությամբ:
Եթե դուք երբևէ հանդես եք եկել քննադատական-վերլուծական նյութերով և/կամ հետաքրքրված եք նման ակտիվությամբ, «Ամփոփ Մեդիան» պատրաստ է աջակցել Ձեզ զարգացնելու լրագրողական-վերլուծական հմտությունները և հարթակ տրամադրել Ձեր նյութերը հրապարակելու համար։
Ո՞րն է քննադատ-վերլուծաբանի հիմնական առաքելությունը՝
- հետազոտել և գրել ոլորտային խնդիրների վերաբերյալ քննադատական-վերլուծական հոդվածներ Ampop.am կայքի համար,
- վերլուծականների միջոցով հանդես գալ բարեփոխումների նպատակային իրականացմանն ուղղված առաջարկություններով,
- հետևել ոլորտին առնչվող լուրերին և պաշտոնական լրահոսին,
- առաջարկել լուսաբանման ենթակա ակտուալ թեմաներ,
- մասնակցել խմբագրական աշխատանքներին։
Թեկնածուն պետք է
- ունենա բարձրագույն կրթություն կամ լինի բարձր կուրսի ուսանող,
- գերազանց տիրապետի հայերենին,
- կարողանա շարադրել վերլուծական-քննադատական հիմնավոր և փաստարկված մտքեր,
- ունենա ակտուալ թեմաների դուրսբերման կարողություն և հետազոտական ունակություններ,
- ցուցաբերի ստեղծագործական մոտեցում։
Ծրագրի նախաձեռնողների մասին
Ampop.am կայքը տվյալների լրագրության հարթակ է, որը ստեղծվել է 2016թ․-ին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից։ Այս նորարարական մեդիա հարթակը բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացնում է Հայաստանում և աշխարհում սոցիալ-տնտեսական խնդիրների, շուկայական տնտեսության զարգացումների, քաղաքական գործընթացների և այլ ակտուալ ու քննարկվող թեմաներ:
Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը իր հիմնադրման տարեթվից` 1925թ.-ից ի վեր, ունի հարուստ ավանդույթներ սոցիալ-դեմոկրատիայի բնագավառում: Հայաստանում այն գործում է 1995 թ․-ից։ ՖԵՀ-ի աշխատանքն ուղղված է սոցիալ-դեմոկրատիայի հիմնական գաղափարների ու արժեքների խթանմանը՝ ազատությանը, արդարությանը և համերաշխությանը, որոնք մեզ կապում են սոցիալ-դեմոկրատների և ազատ արհմիությունների հետ: Հիմնադրամը խթանում և ամրապնդում է սոցիալ-դեմոկրատիան քաղաքական կրթության, տաղանդավոր երիտասարդների աջակցության, միջազգային համագործակցության և այլ գործիքների միջոցով։
Ինչպե՞ս ներկայացնել հետաքրքրության հայտ
Հետաքրքրված անձինք [email protected] հասցեին մինչև սույն թվականի ապրիլի 30-ը, պետք է ուղարկեն ինքնակենսագրություն (CV) և մեկ վերլուծական հոդված (մաքսիմալ ամփոփ՝ 500 բառի սահմանում), որում արտահայտված կլինի հեղինակի վերլուծական/քննադատական միտքը ստորև նշված ոլորտներից մեկին վերաբերող կոնկրետ ակտուալ թեմայով՝
- սոցիալ-տնտեսական
- գյուղատնտեսություն
- առողջապահություն
- կրթություն
- մեդիա
Ի՞նչ կստանան ընտրված թեկնածուները
- Լավագույն վերլուծությունների հեղինակներին կառաջարկվի համագործակցել «Ամփոփ Մեդիայի» հետ,
- Հնարավորություն կտրվի մասնակցել «Քննադատական-վերլուծական լրագրություն» թեմայով հատուկ դասընթացին, որը կվարեն տեղական և միջազգային փորձագետները (դասընթացի օրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի),
- Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայագրեր։