"Cyber security issues of local government institutions and CSOs. Cyber security best practices " training (Armenian)
Հարգելի գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում «Կիբերանվտանգության խնդիրները ՀՀ ՏԻՄ-երում և ՔՀԿ-ներում: Կիբերանվտանգության լավագույն փորձի ներկայացում» դասընթացին։ Դասընթացը կանցկացնեն ՏՀԶՎԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը և «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն Սամվել Գրիգորյանը։
Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-14:30 Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում, հասցեն`Ազատության պող. 1/21, բն.22:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրել Ջուլյա Սահակյանին [email protected] Էլ. հասցեով կամ զանգահարել (095) 251538 հեռախոսահամարով։
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի,Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: