"Human rights, discrimination and advocacy skills" training announcement (Armenian)
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների, լրագրողների, խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպում է եռօրյա դասընթաց` մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմաներով:
Դասընթացը անց է կացվելու հուլիսի 26-28-ը՝ Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը: Դասընթացն անվճար է: Կփոխհատուցվի մարզերից եկողների ճանապարհածախսը:
Դասընթացի մասնակցության համար դիմումներն ընդունվում են մինչեւ հուլիսի 18-ը:
Դասընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի հոդված`իրենց համայնքներում առկա մարդու իրավունքների խախտումների կամ խտրականության դրսևորումների վերաբերյալ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքում (armhels.com) տեղադրելու համար:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) էլեկտրոնային նամակով ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Գոհար Ոսկանյանին և գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանին հետևյալ հասցեներով` [email protected], [email protected]: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմայով դասընթաց»:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 03 72 հեռախոսահամարով:
Նախապատվությունը տրվելու է այն քաղաքացիներին, որոնք չեն մասնակցել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված նմանատիպ թեմայով դասընթացի:
Հայաստանի Հելսինկյան կոմիտե