"National Plan Against Gender Violence 2011-2015 strategic plan monitoring and evaluation" report presentation (Armenian)
Հարգելի՛ գործընկեր,
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն Կանանց հանդեպ բռնությունների կանխման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի հետ համագործակցությամբ 2014-2016 թթ. իրականացնում է ծրագիր՝ ուղղված «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թ.-ի ռազմավարական ծրագրի» կրթությանն առնչվող նպատակների գնահատմանն ու իրականացման աջակցությանը:
ՀԱԲ-ի առաջարկով վերոնշյալ ծրագրի շրջանանկներում անկախ փորձագետ Ռուզաննա Ծատուրյանն իրականացրել է հետազոտություն, որն ամփոփում է «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի» համատեքստում գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ պետական քաղաքականության մեխանիզմները, ինչպես նաև «Ըննդեմ գենդերային բռնության 2011-2015 ռազմավարական ծրագրի» 1.4, 1.5, 1.6, 2.2, 2.4 կետերով սահմանված կրթական բաղադրիչի ներառման՝ պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընդդեմ գենդերային բռնության ազգային պլանի, 2011- 2015թթ. ռազմավարական ծրագրի հանրակրթական բաղադրիչի մշտադիտարկման/գնահատման հետազոտության հաշվետվության» շնորհանդեսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը` 12:00-14:00-ը, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, պետական այլ մարմինների համապատասխան բաժիններից և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև կանանց և կրթության հիմնահարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, լրագրողներ և ուսուցիչներ:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև սույն թվականի դեկտեմբերի 12-ը՝ պատասխան նամակով կամ զանգահարելով 055666788 կամ 091428192 հեռախոսահամարներով: Հարգանքով՝