"Participatory Methods for Monitoring of the Public Policy" Training (Armenian)
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի (Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն էակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ուհաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:
Ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում են կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու «Հանրային քաղաքականության մոնիթորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով երկօրյա դասընթացին, որը կանցկացվի սույն թվականի հոկտեմբերի 5-6-ին:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից դիմում-հայտը: Յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացված կլինի մեկ մասնակցով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 30-ը, ժամը 10.00-ը:
Դիմում-հայտերի հիման վրա կկատարվի ՔՀԿ-ների ներկայացուցիչների ընտրությունը ըստ հետևյալ չափանիշների՝
· Կազմակերպության ոլորտային փորձառությունը հանրային քաղաքականության մոնիթորինգի գործընթացում
· Կազմակերպության առաջիկա պլանները դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները կիրառելու ուղղությամբ:
Դասընթացին մասնակցած ՔՀԿ-ները և նրանց ներկայացուցիչները հետագայում հնարավորություն կունենան դիմել փոքր դրամաշնորհների ծրագրի` ստացված գիտելիքների հիման վրա իրենց գաղափարները իրագործելու հայտերով:
Խնդրում ենք հայտերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected]: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել010 576670 հեռախոսահամարով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:
Աղբյուրը՝ http://cdpf.am/am/news/