We are small teams doing BIG things!
Published on: 21 June, 2018
"Principles of Human Rights Coverage" training for journalists (Armenian)
Աղբյուրը՝ «Մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները» դասընթաց լրագրողների համար
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն կազմակերպում է երկօրյա դասընթաց լրագրողների համար՝ «Մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները» թեմայով:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն.
- Մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները
- Բարեխիղճ լրագրության չափանիշները
- Մարդու իրավունքներ և լրագրություն
- Անմեղության կանխավարկածի խախտումները մամուլում
- Անձի անձեռնմխելիության խնդիրները
- Խոսքի ազատության սահմանները
Դասընթացը վարելու են. Արման Ղարիբյանը, Հայարբի Սարգսյանը:
Դասընթացը տեղի կունենա հունիսի 31-ին և հուլիսի 1-ին, ժամը 10։00 - 17։00; «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի գրասենյակում, Ղազար Փարպեցի 9բ., 26 բնակարանում:
Հետաքրքրված լրագրողները կարող են դիմել մինչև հունիսի 28-ը, ինքնակենսագրականը ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին։
Ընտրված մասնակիցները հավելյալ կտեղեկացվեն։
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել. 093-71-06-55, 093-58-96-31:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Training