"Solidarity Network for LGBT community in Armenia and Georgia" program (Armenian)
Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ն «Սոլիդարության ցանց ԼԳՏԲԻ համայնքի համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրիշրջանակներում կիրականացնի հմտությունների զարգացման եռօրյա դասընթաց քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների (CSO) համար: Առաջինը տեղի կունենա սեպտեմբերի 22-24 իսկ մյուսը՝ հոկտեմբերին 12-14: Դասընթացնուղղված է արդյունավետ ջատագովություն իրականացնելու հմտությունների զարգացմանը, համախոհ գործընկերներին հանդիպելուն, ցանցեր ձևավորելուն և կազմակերպության օրակարգի մեջ ԼԳՏԲԻ համայնքի հարցերի ներառմանն ուղղված հմտությունների զարգացմանը:
Մասնակիցները կընտրվեն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից:
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել հակիրճ տեղեկատվություն իրենց կազմակերպության մասին՝ ներառելով դրագաղափարախոսությունը, օբյեկտը, ինչպես նաև մոտիվացիոն նամակ (հայերեն կամ անգլերեն) ՝ նշելով Ձեր հետաքրքրությունները ևսպասելիքները դասընթացից: Նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեներին. [email protected], cc-ed [email protected] մինչև սեպտեմբերի 16-ը, իսկ հոկտեմբերին իրականացվող դասընթացին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 3-ը:
Դասընթացից հետո մասնակիցները կկարողանան դիմել փոքրիկ դրամաշնորհային ծրագրի:
Դասընթացը լինելու է հայերեն լեզվով:
Սիրով կսպասենք բոլորին: