"Volunteering is also a work " 4th program (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ ապրիլի 25-ից օգոստոսի 31-ը «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացնելու է«Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 4-րդ փուլը:
Ծրագրի նպատակներն են՝ ստեղծել կամավորների կոորդինացման բազա և դառնալ կապող օղակ երիտասարդի և գործատուի միջև, ինչպես նաև աջակցել երիտասարդներին՝ կամավորության միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ:
Ծրագրով նախատեսվում է `
- մայիս
Ուսուցողական դասընթաց՝ հետևյալ թեմաներով՝
- Ի՞նչ է կամավորությունը, ո՞ւմ համար է այն, ի՞նչ է տալիս երիտասարդներին,
- Առաջնորդություն,
- Ժամանակի կառավարում,
- Թիմային աշխատանք,
- Կոնֆլիկտների հաղթահարում,
- Հանդիպում-քննարկում տվյալ ոլորտի ներկայացուցչի հետ:
- հունիս-հուլիս
Երկամսյա կամավորական մասնագիտական աշխատանքհամապատասխան կազմակերպություններում (կնքվում է պայմանգիր, ամբողջ գործընթացը համակարգվում է կազմակերպության կողմից):
- օգոստոս
Կամավորական գրքույկների հանձնում, որտեղ հստակ նկարագրվում է կամավորի կողմից իրականացված աշխատանքը` գործառույթները: Գրքույկը կնքվում և ստորագրվում է գործատուի և ԱԵՔՆ-ի կողմից:
Մասնակիցը պետք է՝
- լինի 18-30 տարեկան, 3-րդ և ավելի բարձր կուրսի ուսանող կամ արդեն շրջանավարտ (մասնագիտական սահմանափակում չկա),
- գերազանց տիրապետի հայերենին,
- լիարժեք և ակտիվ մասնակցի ծրագրի ամբողջ ընթացքին (դիմե՛ք միայն այն դեպքում, եթե նշված ժամանակահատվածում կարող եք ժամանակ տրամադրել՝ ծրագրին լիարժեք մասնակցելու համար):
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և CV-ի հետուղարկել [email protected] էլ. հասցեով՝ թեմա դաշտում նշելով «ՀԿԲ 4-րդ փուլ»: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ՄԱՅԻՍԻ 15–ն է: