"Youth Platform" Project: Call for Applications (Armenian)
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Երիտասարդության հարթակ» ծրագրի նոր փուլը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթաց-քննարկումներ արտաքին քաղաքական թեմաներով (ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, շահերը, տարածաշրջանային զարգացումները, Ղարաբաղյան հակամարտություն, բանակցային գործընթացի դինամիկան, կողմերի դիրքորոշումները, Ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, ՀՀ ինտեգրացիոն գործընթացներ և այլն):
Հանդիպումները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից՝ շաբաթական մեկ հանդիպում: Ծրագրի տևողությունը կլինի 2 ամիս:
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ և այլ ակտիվ երիտասարդներ, ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ:
Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին՝ ներառելով նաև, թե ՀՀ արտաքին քաղաքականության և/կամ միջազգային հարաբերությունների հատկապես որ թեմաներին եք մշտապես հետևում։ Խնդրում ենք հայտերն ուղարկել «Ծրագրին մասնակցության հայտ» նշումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 20-ն է, ժամը՝ 24:00: Ստացված բոլոր հայտերի դիտարկումից հետո հայտատուների մի մասը կհրավիրվի հարցազրույցի, որից հետո կորոշվեն ծրագրի մասնակիցները:
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-52-84-72 կամ 055-49-10-13 հեռախոսահամարներով:
Աղբյուրը՝ http://armedia.am/arm/news/38938/eritasardutyan-hartak-tsragri-nor-pul-hayteri-yndunum.html