Seminar on Personal Data Protection (Armenian)
Անձնական տվյալներ պաշտպանության առումով այդ իրավահարաբերությունների կարգավորման տեսանկյունից 2015թ.-ը վճռորոշ էր:
Մասնավորապես՝
· դրան է վերաբերվում ՀՀ նոր Սահմանադրության 34-րդ հոդվածը,
· 2015թ. հուլիսի 1-ից գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=98338),
· 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նոր՝ 189.17 լրացումը (http://www.arlis.am/documentview.aspx?docid=98343)՝ լուրջ չափերի տուգանքներով:
Արդեն իսկ ձևավորվել է այս օրենքների կիրառությունը ստուգող և տուգանելու լիազորություն ունեցող պետական լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կազմակերպում է սեմինարներ այդ թեմայով:
Սեմինարավար՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ Շուշան Դոյդոյան:
Սեմինարների անցկացման վայր՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակ (Երևան, Տիգրան Մեծի 20/2, «Սիլաչի» հյուրանոց, 1-ին հարկ):
Սեմինարի անցկացման օրը՝ 2016թ փետրվարի 12-ին, ժամը 15:00-18:00:
Սեմինարին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչև ս.թ. փետրվարի 11-ը, ժամը՝ 18:00(հեռ.՝ 010540715, 091797950 Լուսինե Բարսեղյան, էլ-փոստ` [email protected]):
Սեմինարը վճարովի է՝ մեկ մասնակցի համար 9 000 (ինը հազար) ՀՀ դրամ:
Վճարումը կարելի է կատարել փոխանցումով՝ Պրոկրեդիտբանկ 253000124839-00: