3-days Workshop on Promoting UN Complaints Procedures in Armenia
Եվրասիա համագործակություն հիմնադրամը (ԵՀՀ) «ՄԱԿ-ի բողոքների ներկայացման ընթացակարգերի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակներում հրավիրում է մասնակցելու եռօրյա աշխատանքային հանդիպման՝ առցանց ֆորմատով, որն ուղղված է ՔՀԿ-ների ու փաստաբանների՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ներկայացվող գործերի նախապատրաստմանն ու հատուկ ընթացակարգերի օգտագործմանն ուղղված կարողությունների զարգացմանը։ ՄԱԿ-ի Պայամանագրային մարմինների և Հատուկ ընթացակագրերի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է քաղաքացիական հասարակության դերակատարների ակտիվությունից։
Եռօրյա աշխատանքային հանդիպման նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության դերակատարների՝ հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, ակտիվիստների, անհատ փորձագետների համագործակցությունը Պայմանագրային մարմինների և Հատուկ ընթացակարգերի հետ՝ դատավարական, հետազոտական և ադվոկացիոն բնույթի աշխատանքների շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ՄԱԿ-ի այս մեխանիզմներն առավել նպատակային օգտագործել՝ խթան հանդիսանալով պետությունների կողմից մարդու իրավունքների հարգման, ստանձնած իրավական պարտավորությունների իրականացման համար։
Աշխատանքային հանդիպումների ժամանակ, կներկայացվեն մասնավորապես՝ Պայմանագրային մարմինների և Հատուկ ընթացակարգերի հետ աշխատանքների իրականացման, համագործակցության հնարավորությունները և մեխանիզմները, որոնք կարող են օգտագործվել՝ ներպետական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու նպատակով։
Աշխատանքային հանդիպումներին մասնակցելու համար կարող են դիմել հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, փաստաբաններ, անհատ փորձագետներ, ովքեր ցանկանում են ընդլայնել ՄԱԿ-ի Պայմանագրի մարմինների առջև արդյունավետ դատավարության մշակելու, Հատուկ ընթացակարգերն իրենց աշխատանքում արդյունավետորեն կիրառելու հարցում իրենց գիտելիքներն ու հմտությունները։
Աշխատանքային հանդիպումները կիրականացվեն ապրիլի 8-10-ը, ժամը 15։00-18։00-ին, Զում հարթակում։ Հանդիպումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։ Օրակարգը և հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի գրանցված մասնակիցներին։
Հարցերի դեպքում դիմել ծրագրի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին՝ [email protected] էլ հասցեով։
Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 4-ն է։