A new program for teachers
Source: 1lurer.am
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության և հասարակագիտության ուսուցիչների համար։
Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։ Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, դրանից բխող մի քանի տասնյակ ուսումնական ռազմավարություններ, որոնք միտված են սովորողների պատմական մտածողության զարգացմանը։
Ռազմավարությունները մասնավորեցված են դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության համատեքստին և դասակարգված են՝ ըստ պատմական ակտիվ մտածողության հմտությունների։
Ծրագրի շրջանակում ընդգրկված ուսուցիչներին հնարավորություն կտրվի՝
- մասնակցել սովորողների ակտիվ մտածողության հմտությունների զարգացման ներկայացում-աշխատարանին.
- ստանալ գրքում ներկայացված ռազմավարությունների փորձարկման համատեղ պլանավորման խորհրդատվություն.
- մասնակցել պատմության ուսուցման վերաբերյալ հետազոտության.
- տարածել իրենց փորձառությունն այլ ուսուցիչների շրջանում և դառնալ պատմական ակտիվ մտածողության ուսուցիչ-առաջնորդ։
Ծրագրին մասնակցելու համար պատմության և հասարակագիտության ուսուցիչները պետք է անցնեն ընտրության փուլ՝ լրացնելով սույն հղմամբ https://hy.paradigma.foundation/lived-history հայտադիմումը մինչև ս.թ. ապրիլի 5-ը՝ ժամը՝ 24:00-ը։
Հարցերի դեպքում գրել [email protected] էլհասցեին։