AGBU CHANGEMAKERS PROGRAM: ANOTHER FLAGSHIP INITIATIVE FOR WOMEN IN ARMENIA
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր Կանանց հզորացման նախաձեռնության շրջանակներում մեկնարկում է Հայաստանի կանանց համար նախատեսված մեկ այլ հիանալի ծրագիր՝ ՀԲԸՄ «Բարեփոխի՛ր համայնքդ» խորագրով: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել բարեփոխման ծրագրեր իրենց համայնքներում: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման միջոցով հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել:
Ծրագիրը կոչված է կերտելու կին առաջնորդներ, ովքեր ցանկանում են փոփոխություն բերել սեփական համայնքներում: Դիմորդները պետք է ներկայացնեն սեփական համայնքին փոփոխություն բերող գաղափար, որը ի զորու է լուծելու ոլորտում առկա սոցիալական կամ տնտեսական խնդիրները: Նախագծերը չպետք է լինեն բիզնես գաղափարներ, այլ՝ համայնքային, կամավորական նախագծեր, ՀԿ-ների կամ սոցիալական ձեռներեցության գաղափարներ և պետք է ունենան ուժեղ սոցիալական ազդեցության բաղադրիչ:
Խնդրում ենք չդիմել բիզնես գաղափարներով, քանի որ այս ծրագրում չի դասավանդվում բիզնեսի կամ ձեռնարկատիրության հմտություններ, փոխարենը դասավանդվում է առաջնորդության և սոցիալական ազդեցության հմտություններ:
ՀԲԸՄ «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագիրն ունի 5 փուլ:
Նախակրթական փուլ.
Բոլոր դիմորդների համար (անկախ ընտրվելու հանգամանքից) կկազմակերպվի նախապատրաստական առցանց դասընթաց, որի ընթացքում դիմորդները կստանան հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում (ընտրվելու դեպքում) կօգնեն ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։
- Կրթությունը սոցիալական փոփոխությունների և առաջնորդության ոլորտում
12-շաբաթյա առցանց դասընթացը կօգնի կանանց ամրապնդել իրենց գիտելիքներն ու զարգացնել հմտությունները`ծանոթացնելով նրանց ռազմավարական մտածողության հիմունքներին, հուզական բանականությանը, օգնելով բացահայտել և ներգրավել շահագրգիռ կողմերին, իրական ղեկավարման հմտություններին, հաղորդակցության հիմունքներին և համատեղ աշխատանքին, ինչը անհրաժեշտ է տեղական համայնքներում սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար:
Դրամաշնորհներ.
Դրամաշնորհի փուլում մասնակիցները հնարավորություն կստանան դիմելումինչև 2, 400, 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կկատարվի առաջադիմության, ծրագրի հետագա զարգացման հնարավորությունների, կայունության, ներկայացման հմտությունների և այլ չափանիշների հիման վրա։
Ուղղորդման փուլ.
Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները օգտվում են 6 ամիս տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններ։
Ցանցի ընդլայնում.
ՀԲԸՄ «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրի բոլոր շահառուները կդառնան ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության ցանցի մի մասը՝ միանալով այլ ծրագրերի շրջանավարտներին, ովքեր ոգեշնչում, քաջալերում և աջակցում են միմյանց: Սա ևս մեկ հնարավորություն է սովորելու ոլորտի լավագույն մասնագետներից և մենթորներից, ինչպես նաև հաստատելու նորանոր կապեր:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերի կանայք, ովքեր՝
- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ մշտական կացության կարգավիճակ Հայաստանում
- 25 տարեկան են և բարձր
- ցանկանում են ներդրումներ կատարել սեփական համայնքներում իրենց իսկ ծրագրերի միջոցով
- պատրաստ են մասնակցել 12-շաբաթյա առցանց դասընթացների՝ իրենց առաջնորդության հմտությունները զարգացնելու համար
- պատրաստ են մասնակցել 6-ամսյա ուղղորդման փուլին
- պատրաստ են սահմանված ժամկետներում կատարել առաջադրանքները
-ներկայացնում են հասարակական կազմակերպություններ, սոցիալական ձեռներեցներ կամ անհատներ են
Չեն կարող դիմել.
- ոչ սոցիալական բիզնեսների ղեկավարները
- բիզնես դասընթացավարները
- տարբեր անձինք նույն ծրագրով
Դիմելու ընթացակարգը.
- Դասընթացները կանցկացվեն առցանց՝ յուրաքանչյուր շաբաթ օր` 10:00-16:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)
- Դասընթացի լեզուն հայերենն է
- Հայտերը կարելի է լրացնել հայերեն և անգլերեն
- Այլ լեզուներով (օրինակ՝ ռուսերեն) կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ հայերեն, բայց լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվի
- Կդիտարկվենմիայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվի)
- Լրացնել դիմում-հայտն այստեղ:
Ժամանակացույց.
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15, ժամը՝ 17։00
- Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ հուլիսի 24, 2020թ․
- Հարցազրույցի փուլ ՝ հուլիսի 27- օգոստոսի 12, 2020թ․
- Դասընթացի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ օգոստոսի 14-18, 2020թ․
- Դասընթացի փուլի սկիզբ՝ սեպտեմբերի 12, 2020թ.
- Դասընթացի փուլի ավարտ՝ նոյեմբերի 28, 2020թ․
Հետադարձ կապ՝ [email protected] | +374 60 72 22 16