AGBU's new project, called “WomenCoders” (in Armenian)
Source: AGBU
ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:
Առաքելություն և տեսլական. ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:
ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ՝ ՀԲԸՄ «ԿԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը՝ խթանելով երկրում սոցիալ–տնտեսական զարգացումը։ Ահա այս նպատակով է, որ ՀԲԸՄ-ն սկսում է կանանց հզորացմանն ուղղված ևս մի ծրագիր։ Այս նոր՝ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ-նՀայաստանի կանանց համար կկազմակերպի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ)ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․
- Դասընթաց․ դասընթացները կտևեն մինչև հինգ ամիս՝ կախված մասնագիտությունից։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին `
- ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management)․ սույն մասնագետները պատասխանատու են ՏՏ նախագծի պլանավորման, կազմակերպման, բյուջետավորման, վերահսկման և ծրագրի հաջողակ իրականացման համար։ Նրանք պետք է ունենան անգլերենի որոշակի իմացություն, մարդկանց հետ շփվելու և հաղորդակցվելու կարողություն և ցանկություն, ինչպես նաև կազմակերպչական հմտություններ։ Ցանկալի է, որպեսզի այս դասընթացի դիմորդներն ունենան որոշակի աշխատանքային փորձ, սակայն այն կարող է լինել նաև այլ ոլորտներում, քանի որ ծրագիրը սկսնակների համար է նախատեսված։
- Որակի ապահովում (Quality Assurance)․ ՏՏ կազմակերպության կառուցվածքում պատասխանատու օղակներից մեկն է, որն իր գործունեությամբ ստեղծվող պրոդուկտի համար ներդնում և գործարկում է հիմնավորված ստուգման մեխանիզմներ՝ արված աշխատանքի որակը ստուգելու համար։ Թեստավորվում են պրոդուկտի ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիանալ հատկությունները։ Այս դասընթացի դիմորդները պետք է օժտված լինեն տրամաբանությամբ, համբերությամբ, ունենան սուր աչք և սխալները շուտ տեսնելու հատկություն։
- Ռեակտ ՋեյԷս (React JS)․ հայաստանյան աշխատաշուկայում ամենապահանջված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Այս դասընթացին մասնակցելու համար խրախուսվում է մաթեմատիկայի հմտություններ, տրամաբանական խնդիրների լուծման ունակություններ, անգլերենի որոշակի իմացություն, իսկ Ջավա Սկրիպտի գիտելիքները ցանկալի են, բայց ոչ պարտադիր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցը ցույց տան, որ նա համապատասխանում է մեկ այլ դասընթացի համար, խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։
- Փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմիցև կապեր հաստատել նրանց հետ։
- Փափուկ հմտությունների (Soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն ՀԲԸՄ–ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են, օրինակ՝ գործնական էթիկա, քննադատական մտքի ձևավորում, ֆինանսական գրագիտություն, ինքնավստահության ձեռքբերում, ներկայացման հմտություններ և այլն։
- Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ։
- Կրթաթոշակներ․ վեց լավագույններին կտրվեն կրթաթոշակներ՝ հետագա կրթական առաջընթացը խրախուսելու նպատակով։
- Փորձաշրջան․ կրթական փուլի ավարտից հետո մասնակիցները փորձաշրջան կանցնեն Հայաստանի լավագույն ՏՏ կազմակերպություններում։ Փորձաշրջանը կտևի մինչև վեց ամիս, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ամրապնդել ձեռք բերած գիտելիքները, իսկ իրենց փայլուն դրսևորելու դեպքում՝ աշխատանքի անցնել նույն կազմակերպություններում։
- ՀԲԸՄ–ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ–ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին և ավելի զարգացնել սեփական հմտությունները։
Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 30–ը ներառյալ։ Տեղերը սահմանափակ են։ Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում և հարցազրույց։ Դիմում-հայտը լրացնելու համար այցելե՛ք այստեղ:
Հետադարձ կապ`+374 (0) 60 62 22 16 կամ [email protected]: