AGBU: Women Entrepreneurs
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագրին։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները կամ ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ կանանց կարողություններն ամրապնդելով և նրանց դերակատարությունն արժևորելով հայաստանյան հասարակությունը կարող է առաջ ընթանալ և բարգավաճել:
«ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագիրն ունի 5 փուլ.
- Նախակրթական փուլ
Բոլոր դիմորդների համար (անկախ ընտրվելու հանգամանքից) նախատեսված է նախապատրաստական առցանց դասընթաց, որի ընթացքում դիմորդները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում (ընտրվելու դեպքում) օգնում են ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։
- Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում
Տասներկուշաբաթյա առցանց դասընթացը նպաստում է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը, ծանոթացնում է ֆինանսների և ձեռնարկատիրության այն հիմնադրույթներին, որոնք անհրաժեշտ են բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար, օգնում է ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն բիզնես հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացը մշակված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ։
- Դրամաշնորհներ
Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցները դիմում են մինչև 1 600 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է առաջադիմության, բիզնեսի հետագա զարգացման հնարավորությունների, կայունության, ներկայացման հմտություների և այլ չափանիշների հիման վրա։
- Ուղղորդման փուլ
Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները օգտվում են մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններ։
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի և Արցախի կանայք, ովքեր՝
- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,
- 18 և բարձր տարիքի են,
- ունեն գործող սեփական բիզնես (պարտադիր 1.5 -3 տարի),
- ցանկանում են իրենց բիզնեսի միջոցով ներդրում ունենալ սեփական համայնքներում,
- պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել 12-շաբաթյա առցանց վերապատրաստման ամբողջական դասընթացին,
- պատրաստ են մասնակցել մեկ տարի տևողությամբ Ուղղորդման փուլին,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,
- պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։
Չեն կարող դիմել.
- հասարակական կազմակերպությունները,
- բիզնես դասընթացավարները,
- կանայք, ում բիզնեսները գործում են 1.5 տարուց պակաս,
- նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով,
- տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով:
Դիմելու ընթացակարգը.
- Դասընթացները տեղի են ունենում առցանց՝ յուրաքանչյուր շաբաթ օր` 10:00-16:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)
- Դասընթացի լեզուն հայերենն է
- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ
- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվում
- Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարվում)
- Լրացրել դիմում-հայտն այստեղ:
Ժամանակացույց.
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 12, ժամը՝ 17։00
- Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ հուլիսի 21-24, 2020թ.
- Հարցազրույցի փուլ՝ հուլիսի 27-օգոստոսի 12, 2020թ.
- Գործնական փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ օգոստոսի 14-18, 2020թ.
- Գործնական փուլ՝ օգոստոսի 19-31, 2020թ.
- Դասընթացի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ սեպտեմբերի 01-04, 2020թ.
- Դասընթացի փուլի սկիզբ՝ սեպտեմբերի 12, 2020թ.
- Դասընթացի փուլի ավարտ՝ նոյեմբերի 28, 2020թ.
Հետադարձ կապ՝ [email protected] |+374 60 722 234, +374 60 722 237: