Akhuryan NGO invites young people to training on building compatible, strong army (Armenian)
«ԱԽՈՒՐՅԱՆ» Երիտասարդական ՀԿ-ն ս/թ հոկտեմբերի 25-ից մեկնարկեց «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական վրանային ճամբար ծրագրի երրորդ փուլը։
Ծրագրի նպատակն է՝ 16-18 տարեկան թվով 40 երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի 7-օրյա վրանային ճամբար Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում՝ ՀՀ 10 մարզերի, Երևանի, Ջավախքի և ԼՂՀ-ի 16-18 տարեկան նախազորակոչային տարիքի 40 երիտասարդ տղաների համար։ Ճամբարի ավարտին մասնակիցները ճանաչողական այցով կլինեն ՀՀ ՊՆ N զորամասում և Արցախի ազատամարտի փառքի թանգարանում:
Ճամբարն անցկացվելու է զինվորական պայմաններում և զինվորական ծառայության օրակարգով, իսկ մասնակիցները գիշերելու են զորանոցում: Ճամբարը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի 13-19-ը, Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում:
Ճամբարային դասընթացների թեմաներն են՝
- - «Զինծառայության հիմնական էությունը»
- - «Զինծառայողների դաստիարակության գործընթացի առանձնահատկությունները»
- - «Զինվորական կոլեկտիվը որպես առանձնահատուկ կոլեկտիվի տեսակ և նրա առանձնահատկությունները»
- - «Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնական մեթոդները»
- - «Կոնֆլիկտների տեսակները և դրանց կանխարգելման, հաղթահարման ձևերը զինվորական կոլեկտիվներում»
- - «Մարտարվեստի տիրապետումը, որպես ինքնապաշտպանության գրավական»
- - «Մերօրյա հերոսները և նրանց կատարած սխրանքները»
- - «Մերօրյա հերոսների հայրենիքի հանդեպ կատարած ծառայությունները, որպես մատաղ սերնդի դաստիարակության հիմնաքար»
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScVtoSbwTo-NebkkLWGxtVBCOQUqQZEY45v8CZbOFYDa0GidQ/viewform )։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 7-ը, ժամը 18:00-ն։
Հավելյալ հարցերի համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել /+374; 98/ 114-991 հեռ. համարով:
Ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։
Կազմակերպությունն ապահովում է մասնակիցների տեղափոխությունը Գյումրիից Թորոսգյուղ և Թորոսգյուղից Գյումրի, ինչպես նաև կեցության և սննդի ծախսերը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: