Ani Center will present 6 books at "Hay Girq" bookshop
Մարտի 3-ին ժամը 3-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում (Իսահակյան փողոց, 16) կներկայացնի միանգամից վեց նոր վերահրատարակություններ՝
Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,
Սիմոն Վրացյան- «Խարխափումներ»,
Արշակ Ջամալյան- «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,
Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,
Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,
և այս հինգ հատորները մեկ գրքում ՝
«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:
Գրքերը կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Միայն այդ օրը Դուք հնարավորություն կունենաք գրքերը ձեռք բերել 25 տոկոս զեղջով: Մասնավորապես, հինգ առանձին գրքույկները միայն շնորհանդեսի օրը հնարավոր կլինի ձեռք բերել 1.500-ական դրամով, իսկ մոտ 800 էջանոց միացյալ հատորը՝ 5.000 դրամով:
Շնորհանդեսի ավարտին կլինի հյուրասիրություն: