We are small teams doing BIG things!
Published on: 11 May, 2018
Anti Corruption Conference (in Armenian)
2018 թ. մայիսի 18-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի է ունենալու հակակոռուպցիոն աշխատաժողով՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են՝ հանրային ֆինանսների կառավարում, մարդու իրավունքներ, արդարադատություն, բիզնես, կրթություն, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում:
Մեծ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու սույն միջոցառմանը և խնդրում ենք մինչև սույն թվականի մայիսի 16-ը հաստատել Ձեր մասնակցությունը։
Հարցերի և/կամ հաստատումների դեպքում խնդրում ենք կապ հաստատել ծրագրային օգնական Հայկուհի Ալավերդյանի հետ (հեռ․՝ 010 54 01 99)։
Training