Anti-Corruption Courses for Students of the RA Academy of Public Administration and Public Administration
Աղբյուրը` https://transparency.am/hy/news/view/3115?fbclid=IwAR1NCkNpqhsdUDQEjkCgMhrSbK0NPeM_S9wSFJ6rPpj-BdP86E4t_ukgl14
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը համատեղ մեկնարկում են նոր նախաձեռնություն՝ «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթաց։
Դասընթացի նպատակը բազմակողմանի գիտելիքի տրամադրումն է կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա հետևանքների, հակակոռուպցիոն քաղաքականության և հաստատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի և բարեվարքության, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Դասընթացի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են կից տեղեկատվական վահանակում։
Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ուսանողներ և հանրային կառավարման ու կոռուպցիայի հարցերով հետաքրքրված անձինք։
Ծրագրի տևողությունը 8 ամիս է՝ 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր և 2021թ. փետրվար-մայիս։ Ուսումն անվճար է:
Ուսուցման ձևը՝ առցանց (e-learning) և/կամ առկա (Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված)։
Ուսուցումը կիրականացվի նվազագույնը 10, իսկ առավելագույնը 30 մասնակիցներից կազմված խմբերից:
Դասավանդման լեզուն հայերենն է:
Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, բանավեճերի, գործնական խնդիրների, թեստերի լուծման միջոցով, դասընթացի մասնակիցների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսանյութերի, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտ։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Դիմում-հայտերի և դասընթացին մասնակցելու նպատակի համառոտ նկարագրի հիման վրա կկատարվի «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացի մասնակիցների ընտրությունը։
Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Գայանե Հովհաննիսյանին, 010 27-75-15 հեռախոսահամարով կամ [email protected] կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներով: