Apply For Ecolab 2016 (Armenian)
Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ը իր մարզային գործընկերների հետ մեկնարկում է ակտիվ քաղաքացիության և կայուն զարգացման «Էկոլաբ» երիտասարդների կարողությունների զարգացման ամենամյա ծրագիրը։
Տարվա ընթացքում 3 թեմատիկ տեսական ու գործնական սեմինարների, ինչպես նաև փոքր համայնքային ծրագրերի ֆինանսավորման միջոցով ծրագիրը նարավորություն է տալիս Հայաստանի մարզային և գյուղական համայնքներում բնակվող երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց սեփական մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում:
Խնդրում ենք տարածել ինֆորմացիան ձեր կազմակերպություններում ներգրավված երիտասարդների շրջանում։
Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր՝
• 18-ից 24 տարեկան են,
• բնակվում են Հայաստանի մարզերում,
• ակտիվ են իրենց համայնքում,
• հետաքրքրված են ակտիվ քաղաքացիությամբ։
Սեմինարներնը կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով՝
• Գարնանային դպրոց՝ հունիսի 29 – հուլիսի 5
• Ծրագրային հանդիպում՝ հուլիս 26 – 31
• Անդրադարձ ֆորում՝ նոյեմբեր 25 – 29
Սեմինարներին մասնակցելով երիտասարնդերը կստանան խորը գիտելիքներ կայուն զարգացման մասին, կզարգացնեն ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով մեր շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանան դիմել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:
Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Սեմինարների ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը:
Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են սեմինարների ժամանակ:Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 25-ն է:
Հետաքրքրված երիտասարդները ծրագրին կարող են դիմել ծրագրի կայքում հասանելի առցանց դիմում-հայտով կամ լրացնելով և կամ լրացնելով և հետևյալ էլ. փոստին` [email protected], ուղարկելով այս նամակին կից ծրագրային հայտադիմումը:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: