Apply for NGO Academy Online
Նկատի ունենալով ՀՀ-ում հաստատված արտակարգ դրությունը և COVID-19 համաճարակով պայմանավորված վիճակը ՀԿ Կենտրոնը հասանելի է դարձնում իր «NGO ACADEMY»-ի կուրսերի մի հատվածն առցանց տարբերակով։Նկատի ունենալով ՀՀ-ում հաստատված արտակարգ դրությունը և COVID-19 համաճարակով պայմանավորված վիճակը ՀԿ Կենտրոնը հասանելի է դարձնում իր «NGO ACADEMY»-ի կուրսերի մի հատվածն առցանց տարբերակով։
Այս 14 դասընթացները հնարավորություն կտան նորաստեղծ ՀԿ-ներին զարգացնել իրենց հմտությունները։
NGO online Academy-ին կարող են մասնակցել 2015 թվականից առ այսօր գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
NGO online Academy-ին կիրականացվի 2020 թվականի ապրիլի կեսից։ Հստակ գրաֆիկը կներկայացվի առաջին ճանաչողական տեսակապի ժամանակ։
NGO online Academy թեմաները՝
- Քաղաքացիական հասարակություն
- Համայնք, համայնքային կարիքի գնահատման մեթոդներ
- Ռազմավարական պլանավորում
- Ծրագրերի առաջարկի մշակում
- Ծրագրերի կառավարում
- Առաջնորդություն
- Կազմակերպության ներքին մոնիթորինգ (մեթոդներ/գործիքներ)
- Հաշվետվողականություն
- Մասնակցային մոնիթորինգ (մեթոդներ/գործիքներ)
- Մասնակցային կառավարում
- Տվյալների վիզուալացում
- Մեդիագործիքներ ՀԿ-ների համար
- Հանրային կապեր և հաղորդակցություն
- ՀԿ-ների PR-ի հոգեբանություն
Գրանցվել կարող եք մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԿ Կենտրոն [email protected] էլ․ փոստի հասցեով։