Apply Now: Civil Society Organizations Development School in Noyemberyan (Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Զարգացման համայնքային կենտրոն (նախկին Աջակցություն Նոյեմբերյանին) ՀԿ-ի և ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղի հետ համատեղ «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա փետրվարի 7-8-ը Տավուշի մարզում:
ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվում է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։
Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.
- Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները,
- Կազմակերպության հաղորդակցության սկզբունքները,
- Ինչպես գտնել և աշխատել դրամաշնորհային հայտի հետ,
- Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ:
Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանը նպաստող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։
Դասընթացը կվարեն ԵՀՀ փորձագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Ցանկալի է, որ մասնակցի կազմակերպության տնօրենը կամ ծրագրերի ղեկավարը։
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. հունվարի 27-ը, [email protected] էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ - Ձեր կազմակերպության անունը»:
Մասնակցությունն անվճար է։ Կազմակերպչական ծախսերը հոգում է ԵՀՀ-ն:
Մասնակցիների թիվը սահմանափակ է. նախապատվությունը կտրվի Տավուշի մարզից առավել շուտ դիմած կազմակերպություններին: Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ից Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝ l[email protected]:
ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ - Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ), Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ - ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվելու է մինչև 2019 թվականը: