Apply now: Journalist Exchange German-Armenian Forum (in Armenian)
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) քարտուղարությունը եւ Երեւանի մամուլի ակումբը ընդունում են «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:
Ծրագրով նախատեսվում են հայ եւ գերմանացի երիտասարդ լրագրողների ճանաչողական փոխայցեր Բեռլին (հոկտեմբերին) եւ Երեւան (նոյեմբերին), մասնակից լրագրողների հոդվածների հրապարակում (անգլերեն լեզվով)`այդ թվում ՔՀՖ ՀԱՊ մեդիա հարթակում, եւ դրանց հանրահռչակում:
Ծրագրի նպատակը Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջնահերթությունների, ազատ եւ որակյալ լրագրության խթանումն է:
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի ԶԼՄ-ներում առնվազն 1 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչեւ 35 տարեկան լրագրողներ:
Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել.
• Ինքնակենսագրություն (CV),
• Հետաքրքրվածության նամակ, որով կհավաստվի ծրագրի շրջանակներում հոդվածների/ռեպորտաժների պատրաստման պատրաստակամության մասին,
• Երաշխավորագիր այն ԶԼՄ ղեկավարից, որտեղ աշխատում եք:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 5-ը:
Մասնակիցների ընտրությունը կատարելու է ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը` Երեւանի մամուլի ակումբի եւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեդիա ենթախմբում ներկայացված կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ:
Հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, որպես թեմա (Subject) նշելով` Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում:
Աղբյուրը կարելի է գտնել այստեղ։