Apply Now. Social Entrepreneurship and Active Citizenship project (Armenian)
Աղբյուր՝ www.apy.am
Ցանկանու՞մ ես իմանալ՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և ակտիվ քաղաքացիությունը, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։ Ավելին՝ ծրագիրը ստացած գիտելիքները գործնականում կիրառելու նոր հնարավորություն է։
«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը խրախուսում է երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրությունների ստեղծումը եւ ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին՝ դասընթացների, մասնագիտական պրակտիկաների և քննարկումների միջոցով։
Ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու «Ակտիվ քաղաքացիություն» և «Սոցիալական ձեռնարկատիրություն» դպրոցներին, ինչպես նաև՝ անցնելու 2 շաբաթ տևողությամբ պրակտիկա հասարակական կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկատիրություններում։
Ստորև կարող ես տեսնել ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների ամսաթվերը՝
● Ակտիվ քաղաքացիության դպրոց
04.02 – 10.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ)
18.02 – 24.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր)
● Սոցիալական ձեռնարկատիրության դպրոց
04.03 – 09․03.2018 /5օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ)
18.03 – 23.03.2018/5օր տևողությամբ/(հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր)
● 2 շաբաթ տևողությամբ պրակտիկա
● Երիտասարդական ֆորում
Ծրագրին դիմում-հայտը լրացնելու համար այցելե՛ք հետևյալ հղումով՝ goo.gl/T4GNs4
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 28/01/2018։
Ծրագրին ամբողջապես ֆինանսավորվում է։
Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
—
«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: