Apply to participate to "Service providers CSOs for Development of Civil Society" program (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն հրավիրում է ՀՀ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի քաղաքացիական հասարակութան կազմակերպություններին ներգրավվել ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրում:
Ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:
Ծրագրի շրջանակներում հզորանալու, համագործակցության շրջանակները ընդլայնելու և դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով կազմակերպական կարողությունները զարգացնելու հնարավորություն կտրվի երեք մարզերի շուրջ 60 ՔՀԿ-ների:
Ծրագրում ներգրավվելու և կարողությունների զարգացման նախատեսվող գործողություններին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչև 25 դեկտեմբերի 2016թ.:
Տվյալները կօգնեն հստակ պատկերացում կազմել Ձեր կազմակերպության կարիքների վերաբերյալ և ծրագրի հետագա գործողությունները մշակել Ձեր կարիքներին, հետաքրքրություններին և սպասելիքներին համապատասխան: