Apply to Workshop of Journalists: Multimedia Storytelling (Armenian)
Սեպտեմբերի 19-22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Մուլտիմեդիա պատմությունների պատրաստում» դասընթացին, որը վարելու է մուլտիմեդիա նախագծերի պրոդյուսեր, «Թվապատում 2016» մեդիա կոնֆերանսի հյուր Արտյոմ Գալուստյանը (Մոսկվա):
Դասընթացը նոր մեդիա ֆորմատների և ժանրերի մասին է: Մասնակիցները սովորելու են նախագծել և պատրաստել կարճ և երկար ֆորմատների մուլտիմեդիա պատմություններ (այդ թվում նաև՝ Longread)՝ կիրառելով տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ և տեխնոլոգիաներ: Տեսական դասախոսություններին, քննարկումներին զուգահեռ նախատեսվում է նաև գործնական աշխատանք կոնկրետ նախագծերի վրա:
Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ Երևանից և մարզերից, ովքեր ունեն վերլուծական նյութեր պատրաստելու և թիմային աշխատանքի փորձ, նաև՝ ցանկություն և հնարավորություն իրենց նյութերում նոր մեդիա ֆորմատներ փորձարկելու:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ: Դասընթացն անցկացվելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ: Մարզերից մասնակիցների տրանսպորտի ու կեցության ծախսերը փոխհատուցվելու են:
Դասընթացի հիմնական լեզուն ռուսերենն է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 15-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ( Հեռ.՝ 010 583620) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Արտյոմ Գալուստյան,
լրագրող , մուլտիմեդիա նախագծերի պրոդյուսեր
Ծնվել և մեծացել է Երևանում: Սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջազգային լրագրության բաժնում: Հիմա նույն համալսարանի նոր մեդիայի և հաղորդակցության տեսություն ամբիոնի հայցվոր է:
2011թ-ին աշխատել է The New Times ամսագրում որպես կայքի պրոդյուսերը: 2012-2016թթ-ին եղել էКоммерсантъ հոլդինգի հատուկ նախագծերի թողարկող խմբագիրը: Лонгриды в онлайн-СМИ. Особенности и технология создания ուսումնական ձեռնարկի համահեղինակն է:
Հղումներ:
«Земля отчуждения» - «Коммерсантъ»-ի մուլտիմեդիա նախագիծը Չերնոբիլի ատոմակայանի և հարակից տարածքների մասին:
Мультимедийные лонгриды как новый формат онлайн-журналистики ՝ «Ինչպես են նոր մեդիաները փոխել լրագրությունը. 2012-2016թթ» գրքից։
Աղբյուրը՝ http://www.media.am/usaid-training-storytelling-galustyan